«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևը լքել է խորհրդարանը: Այդ մասին երեկ կուսակցությունն էր հայտարարություն տարածել՝ հստակեցնելով, որ ԱԺ-ից հեռանում են ու վայր դնում պատգամավորական մանդատները: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մեկտեղ մանդատից նաև 2 պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոևան է պահպանել մանդատը, դա էլ՝ այն պատճառով, որ ազգային փոքրամասնություններին հասանելիք քվոտայով է պատգամավոր ընտրվել, հետևաբար մանդատից հրաժարվելը նաև քվոտան կորցնել ու այն իշխող մեծամասնությանը՝ ՔՊ-ին հանձնել կնշանակի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանը ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տաբերակված մոտեցում, ակնհայտ է: Օրինակ՝ Արմեն Աշոտյանին, որ որևէ քրգործով չուներ դատավարական կարգավիճակ, արգելվեց երկրից դուրս գալ, սակայն Վահե Հակոբյանը, որը նույն կարգավիճակով մի քրգործով անցնում է, ազատ ելումուտ է անում Հայաստանից: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում |
Վահե Հակոբյանի ու թիմակիցների հեռանալը կոնկրետ նպատակ ունի. գործա՞րք իշխանության հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet