«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որ հեռացել էր երկրից, երեկ վերադարձել է: Սակայն խմբակցության հետ նա հարաբերությունները սառեցրել է. հիմնականում չի մասնակցում նիստերին: Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է. ե՞րբ է նա գնում-գալիս երկրից: «Ժողովուրդ» օրաթերթը «Հայաստան» խմբակցությունից հարցուփորձ է արել Վահե Հակոբյանի մասին, պարզվել է՝ նա իր երկու կուսակիցների հետ մեկուսացել է: Նշենք, որ «Վերածնվող Հայաստանից» ընդամենը երկու ներկայացուցիչ կա ԱԺ-ում այս պահին՝ Հռիփսիմե Ստամբուլյան, Ելենա Կիրակոսյան, որոնք Վահե Հակոբյանի հետ մի կողմ են քաշվել և սպասում են հարմար պահի, որ մանդատները վայր դնեն կամ սպասեն՝ իշխանությունը իրենց զրկի մանդատներից, քանի որ թույլատրելի բացակաների շեմը վաղուց անցել են: Կարճ ասած, Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է: Մանրամասները՝ թերթի համարում: |
Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet