Այսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից, և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է:
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ:
Ըստ աղբյուրի՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին: