Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2 տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմաններում երեխան մահացել է։
Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։