▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հանձնարարել է ստուգել Ծառուկյանի չմուծած հարկերի մասին տեղեկությունը

news.am-ը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված եւ բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը: Կայքի թղթակիցը վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից փորձեց ճշտել, թե արդյոք նախագահի ելույթից հետո վարչապետը քայլեր ձեռնարկել է: Հարցին ի պատասխան՝ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее