▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հայտարարել է, որ դրսեւորելու է քաղաքական կամք`«Կուտակայինը» կյանքի կոչելու համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը: 

Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր:«Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար: 

Իր հերթին, Բերնար Դը Ուխտը ևս կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք ևս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Բերնար Դը Ուխտը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее