ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Ադրբեջանի կողմից իրականցված դիվերսիան հետ մղելու ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը, ապա այցելել Տավուշի մարզում տեղակայված N զորամաս: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը: Վարչապետը հանդիպում է ունեցել զինծառայողների հետ, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին: Նա մասնավորապես նշել է, որ աշխատանքներ են տարվում զինվորականների և սահմանապահ գյուղերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է հարկերից ազատել սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց:
Լուսանկարը` ՀՀ կառավարության կայքի արխիվից