armlur.am-ը գրում է, որ նույնիսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է սաստել Առաքել Մովսիսյանին: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև պատգամավորների պահվածքին:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի հանրապետական պատգամավորներից մի քանիսն այսօր նիստերին ներկայացել էին ոչ սթափ վիճակում: Այս մասին տեղեկացրել էր armlur.am-ը, նշելով, որ մասնավորապես` Առաքել Մովսիսյանը (Շմայս), Վարդան Այվազյանը, Արայիկ Գրիգորյանը գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ : Դա է փաստում պատգամավորների պահվածքը խորհրդարանում: Շմայսն արդեն չի էլ գիտակցում, թե որտեղ է գտնվում` փողոցում, թե խորհրդարանում:
Առաքել Մովսիսյանը, նույնիսկ կորցնելով հավարսարակշռությունը՝ վայր է ընկել դահլիճում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում