CivilNet.am-ի ուղիղ միացումը ՀՀԿ-ի Կենտրոնական գրասենյակից, որտեղ Հանրապետական կուսակցությունն ամփոփելու է իր Գերագույն մարմնի դռնփակ նիստի արդյունքները:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 13-րդ վարչապետի անուն ազգանունը կհայտարարվի երկուշաբթի երեկոյան, քանի որ այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել, քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պաշտոնաթող վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցել է ՀՀԿ ԳՄ դռնփակ նիստին:
Էդուարդ Շարմազանովի խոսքն` ուղղված լրագրողներին`CivilNet.am-ի տեսանյութի ամենավերջում` 45-րդ րոպեին: