«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։
Կա արդեն հստակ ձևակերպված համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ:
Սրբազան` վարչապետ, Սրբազան` վարչապետ: Արքեպիսկոպոսի համար սա ծանր որոշում է, բայց սա նաև իր ծառայությունը ի նպաստ ազգի շարունակելու կարևոր միջոց է»,- հանրահավաքի բեմից հայտարարեց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը:
Ի պատասխան ժողովուրդը արձագանքեց ծափահարություններով ու «այոոո» վանկարկումներով:
***
***
***
«Հանրապետության Հրապարակից կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ»,- դիմելով Փաշինյանին` հայտարարեց Բագրատ Սրբազանը: Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձությունների զարգացմանը հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։ |