Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 10-րդ հոբելյանական համագումարը: Բացման խոսքով հանդես է եկել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընթերցելով երիտասարդի կողմից իրեն ուղղված նամակը, որում ասվում է, որ մարդիկ չպետք է հավատան զավթիչի խոսքերին:
«Այս կիսավարտ պայքարը շարունակվելու է, չկասկածի ոչ ոք, հայրենիքից ոչ մեկը չի գնալու եւ այս պայքարը մեր գործընկերների հետ տանելու ենք մինչեւ հաղթանակ: Հայաստանը գտնվում է կեղծիքի մեջ եւ հայ ժողովուրդը պետք է միասնականություն ցուցաբերի եւ դուրս գա այս իրավիճակից: Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ինչպիսիք են Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը եւ Վարդան Պետրոսյանը, ինչ եք կարծում եթե նա լիներ իշխանամերձ մտավորական կամ պատգամավոր, նստած կլինե՞ր»,-ասել է նա: