Նախագահի՝ իրեն էպոսագետ ներկայացնող թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր հայտարարել է, որ իր շուրջ ընթացող առերեւույթ եւ չերեւացող գործընթացները հանգեցնելու են իր ձերբակալմանը։ Նրա խոսքով, դեռեւս աշնանից սկսված զարգացումները բերել են նրան, որ իրեն մեղադրում են ոչ միայն հոկտեմբերի 27-ի կազմակերպման, Տիգրան Նաղդալյանի սպանության, այլեւ այժմ արդեն Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման համար։
Այսօր նա հյուրընկալվել է "Երկրի հարցը" հաղորդմանը, որի ժամանակ նա իր ձերբակալության անգամ հստակ ժամկետն է ասել. "Ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն։ Արդեն հստակ երեւում է այն քաղաքական պատվերը, որը գալիս է նախաքննությունից..."։
Հետեւեք "Երկրի հարցը" ծրագրին այսօր` ժամը 23.00-ին, Վարդան Սեդրակյանը ուշագրավ մանրամասներ է բացահայտում իր եւ Հայրիկյանի գործով ձերբակալվածների առնչության մասին։
Գրառումը` Լրագրող ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը՝ Երկիր.am-ից