Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն, այսօր Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժստուգումն է անցել և բժիշկները պահանջել են, որ նա բուժումը շարունակի հիվանդանոցային ռեժիմով: Այս մասին Նյուզ.am-ի թղթակցին ասել է նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը և ավելացրել, որ վաղվանից կտեղափոխվի հիվանդանոց բուժումն այնտեղ շարունակելու համար: Խոսելով պատճառների մասին` նա ասել է, որ խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն է բորբոքվել:
«Բժիշկները պնդում են, որ հիվանդանոցային ռեժիմով բուժման կուրսերը ստանամ: Հուսով եմ նորմալ բուժում ստանալու ընթացքում ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Վարդան Սեդրակյանը: