▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի արձագանքը «Հանրային ձայն»-ի 2 անդամների քվորում ապահովելուն

Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։

Վարդան Ղուկասյանի արձագանքը «Հանրային ձայն»-ի 2 անդամների քվորում ապահովելուն․ Ամբողջականը կարող եք դիտել այս հղումով։

Տեղեկացրել էինք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր․ «Երևանի ավագանու արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 35 անդամ, քվորում ունենք, օրակարգում ընդգրկված է 8 հարց»։ «Հանրային ձայն»-ից քվորում ապահովեցին Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը:

Թարմացված․ «Այո, եղել եմ ՔԿ-ում, բայց ինֆորմացիան փակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը: Հարցին՝ կանչել են, որ ճնշե՞ն, նշեց. «Այդ հարցերին չեմ պատասխանելու»:

Թարմացված․ «Ի սկզբանե Վարդան Ղուկասյանի հետ պայմանավորված էր, որ այս նիստը պետք է լինի նույն բովանդակությամբ, ոնց էսօր անցավ, քանի որ սա դրական նիստ էր երևանցիների համար՝ իմ նախագծով կիրակի օրերը կայանատեղիները դառնում էին անվճար, դրանից հետո Երևանի կառուցապատման ոլորտում պիտի լինեին արտոնություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը: «Քանի որ մեր մոտ լինում են տարաձայնություններ, 15 րոպե հետո փոխել պայմանավորվածությունը, հետո՝ նորից, հետո որոշել՝ չենք գնում, իմ մոտ լուրջ կասկած կա, որ ֆրակցիայի անդամներն ինչ-որ միջոցով կապվել են մեր լիդերի հետ, և ինձ ասվեց՝ կտրականապես չեք գնում, բոյկոտում եք մինչև վերջ: Մեզ ասել էր՝ գնաք էս կլնի, էն կլնի, շանտաժ, բացահայտ տեռոր....»,- հավելեց նա: Դիտարկմանը՝ դուք ոգևորված էիք ձեր կուսակցության ղեկավարով, հիմա ձեզ հայհոյում է իր ալիքով, նշեց. «Որովհետև գաղափարները չհամընկան»: Հարցին՝ ՔՊ-ն ձեզ վերբոկվա չի արե՞լ, որ քվորում ապահովեք, ասաց. «Ինչի՞, որ կարմիր գծերը կիրակի անվճար լինե՞ն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее