Երեւանում Վարդանանց փողոցում անցումից դուրս գալու պահին ավտոմեքենաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և այն սկսել է այրվել: Դեպքը ֆիքսել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
«Կարծես հասցրեցին միջի մարդկանց հանեցին: Ոստիկանները հայտարարում են, որ բոլորը այրվող մեքենայից որոշակի հեռավորություն պահպանեն, քանի որ հնարավոր է նորից պայթյուն լինի»,-ասել է Եղիազարյանը: