▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդավառը նրա ամենասիրելի տոն էր. «ինչի՞ պիտի տղաս կյանքը չվայելեր»

ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ 2009 թվականի նոյեմբերի 10-ին Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասում մահացած` պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Սերգեյ Մանուկյանի մայրը դիմել է Եվրադատարան և պահանջում է, որպեսզի բացահայտվեն իր որդու մահվան իրական պատճառները: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Սերգեյ Մանուկյանի մայրը` Լամարա Մանուկյանը:«Գործը իրանք իրանց վարկածով փակեցին, չնայած որ հազար ձևի փաստեր ունեինք:  Իրանք կսպանեն և կենեն ինքնասպան, ըդպես կորակավորեն ու չեն էլ ուզե բացահայտեն: Երկու դատարանն անցնելուց հետո մտանք Եվրոպական դատարան, այնտեղից էլ պատասխանն եկավ, թե՝ հեռախոսներով ոչ մի տեղ չխոսաք, որովհետև գործը ընդունել ենք, սպասեք պատասխանի, հմի ես կսպասեմ»,- պատմել է մահացած զինվորի մայրը:Սերգեյ Մանուկյանը բանակ զորակոչվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց՝ 2009 թվականին, նրան գտնում են մահացած վիճակում: «Ծառայում էր Սիսիանի Նորավան գյուղում: Էլ արդեն չի տեղավորվի ուղեղիս մեջ՝ էս ի՞նչ պետություն է, որտեղ մենք կապրինք, ես չիդեմ, այդքան պայքարելս անտեղի անցավ: Իրանք դատաստանը Աստծուց ստանան»,- նշել է Լամարա Մանուկյանը:«Երեխայիս սպանել են պահակակետում, տարել են պահեստների արանքը քցել, ոչ կրակոցի հետքը կա, ոչ արյան: Սպանել են, կրակել են մարդու վրա, ոչ մի արյան հետք պատերի վրա չկա: Իրենք կասեն, որ իրանք կատարել են արդարացի դատավճիռ»:Լամարա Մանուկյանը նշում է, որ Եվրոպական դատարանի հետ էլ հույսեր առանձնապես  չի կապում՝ հայտարարելով, որ քանի դեռ զինվդատախազը չի փոխվել ոչ մի գործ չի բացահայտվի:Վերջում Լամարա Մանուկյանը նշել է. «Էսօր Վարդավառ է՝ իմ տղայիս ամենասիրելի տոնը, ինչի՞ պիտի իմ տղես կյանքը չվայելեր…»:

ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ 2009 թվականի նոյեմբերի 10-ին Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասում մահացած` պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Սերգեյ Մանուկյանի մայրը դիմել է Եվրադատարան և պահանջում է, որպեսզի բացահայտվեն իր որդու մահվան իրական պատճառները: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Սերգեյ Մանուկյանի մայրը` Լամարա Մանուկյանը:
«Գործը իրանք իրանց վարկածով փակեցին, չնայած որ հազար ձևի փաստեր ունեինք:  Իրանք կսպանեն և կենեն ինքնասպան, ըդպես կորակավորեն ու չեն էլ ուզե բացահայտեն: Երկու դատարանն անցնելուց հետո մտանք Եվրոպական դատարան, այնտեղից էլ պատասխանն եկավ, թե՝ հեռախոսներով ոչ մի տեղ չխոսաք, որովհետև գործը ընդունել ենք, սպասեք պատասխանի, հմի ես կսպասեմ»,- պատմել է մահացած զինվորի մայրը:
Սերգեյ Մանուկյանը բանակ զորակոչվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց՝ 2009 թվականին, նրան գտնում են մահացած վիճակում: «Ծառայում էր Սիսիանի Նորավան գյուղում: Էլ արդեն չի տեղավորվի ուղեղիս մեջ՝ էս ի՞նչ պետություն է, որտեղ մենք կապրինք, ես չիդեմ, այդքան պայքարելս անտեղի անցավ: Իրանք դատաստանը Աստծուց ստանան»,- նշել է Լամարա Մանուկյանը:
«Երեխայիս սպանել են պահակակետում, տարել են պահեստների արանքը քցել, ոչ կրակոցի հետքը կա, ոչ արյան: Սպանել են, կրակել են մարդու վրա, ոչ մի արյան հետք պատերի վրա չկա: Իրենք կասեն, որ իրանք կատարել են արդարացի դատավճիռ»:
Լամարա Մանուկյանը նշում է, որ Եվրոպական դատարանի հետ էլ հույսեր առանձնապես  չի կապում՝ հայտարարելով, որ քանի դեռ զինվորական դատախազը,չի փոխվել ոչ մի գործ չի բացահայտվի:
Վերջում Լամարա Մանուկյանը նշեց. «Էսօր Վարդավառ է՝ իմ տղայիս ամենասիրելի տոնը, ինչի՞ պիտի իմ տղես կյանքը չվայելեր…»:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее