epress.am-ը գրում է, որ Երևանում անցկացված Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակին նվիրված տոնախմբություններին զուգահեռ ոստիկանության աշխատակիցները բռնությամբ բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, հրապարակախոս Արա Նեդոլյանին և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արտաշես Սերգոյանին։ Բերման ենթարկելիս առանձնակի դաժանություն է կիրառվել Գասպարիի նկատմամբ։
Ակտիվիստները Օպերայի շենքի մոտ մասնակցում էին «Ոչ սպանություններին և բռնություններին բանակում» կարգախոսով բողոքի ակցիային։ Մոտավորապես 17:15-ին ոստիկանությունը բերման է ենթարկել վերոնշյալ անձանց, որոնց 3 ժամ պահել է ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում։
Գասպարիի փոխանցմամբ՝ բացատրություն տալուց հետո ինքը շարունակաբար պահանջել է տրամադրել արձանագրության պատճենը, սակայն ոստիկանները հրաժարվել են կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Ավելին՝ Գասպարիին, ով հրաժարվել է բաժանմունքը լքել առանց բացատրություն ստանալու, բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենան, տարել են «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող տարածք և այնտեղ դուրս շպրտել մեքենայից։
Նեդոլայնին և Սերգոյանին նույնպես ազատ են արձակել 3 ժամ պահելուց հետո։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: