Վաղարշապատի ընտրություններ․ «ՀայաՔվե»-ի արձանագրած խախտումները․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
14/36 տեղամասում քաղաքացու փոխարեն ընտրացուցակում ստորագրել են
Ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի
***
Կուտակումներ 14/29 տեղամասի դիմաց
14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին
|
«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տարածել՝ կից գրառումներով․ «Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են, 14/47 տեղամասում՝ բաց քվեարկություն»։ |
***
Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում է:
Վաղարշապատի 14/38 տեղամասում ընտրացուցակներն անհասանելի են` փակցված են շենքի ներսում
Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներն արդեն իսկ շարված էին սեղանի վրա, ինչն ընտրախախտում է:
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկում է քվեարկության ընթացքը:
• Եթե առերևույթ ընտրախախտում կնկատեք, մոտեցե´ք տեղամասում «ՀայաՔվեի» տարբերանշանով հերթապահող դիտորդներին և ահազանգեք այդ մասին, կամ զանգահարեք թեժ գծին` 033 978281 հեռախոսահամարով:
***
Վաղարշապատի 14/33 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի են ընտրողներին:


