a1plus.am-ը գրում է. «Երեխաներին բերել էին, որ ասեին Պուտինը մեր պապան է»,-ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսպես է մեկնաբանում Հայաստանի կումունիստական կուսակցության մայիսմեկյան շքերթին մի խումբ երեխաների ներկայությունը։
Ըստ նրա՝ հայ կոմունիստները այսօր ոչ մի գաղափարական կապ չունեն ներկայիս Ռուսաստանի հետ. «Երբ ժամանակին կոմունիստները պայքարում էին միանալու կոմունիստական Ռուսաստանին, գաղափարախոսություն կար, իսկ հիմա դա էլ չկա։ Ա՛յ կոմունիստցիք,Պուտինի մեջ ի՞նչ եք գտել, Պուտինը կոմունիստ չէ, եթե Զյուգանովը լիներ Ռուսաստանի ղեկավար, կասեինք գոնե գաղափարախոսական ընդհանրություն կա»։
ԱԻՄ նախագահը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչպես է Երևանի ավագանին քննարկել խորհրդային ժամանակների գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրելու հարցը. «Միկոյանը հայտնի դահճապետ է եղել։ Նա մի քանի միլիոն մարդ է սպանել։ Նրա արձանը քաղաքում կանգնեցնելու որոշումը որոշ մարդկանց մտախանգարման արդյունք է։ Վաղն էլ կարող է որոշեն Պուտինի ու Ստալինի արձանն էլ դնել»,-վրդովված նկատել է նա։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում