«Այս հարցով դիմեք ՕԵԿ-ին, ես այլեւս ոչ մի կապ չունեմ այդ կուսակցության հետ, տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվում»,-ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճին վերաբերող հարցին այսպես է պատասխանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ամիսներ առաջ, պարոն Երիցյանը ՕԵԿ անդամ էր ու Արթուր Բաղդասարյանի երկարամյա ընկերը, նույնիսկ այդ կուսակցության քաղաքապետացուն:Հետո պարզվեց, որ Երիցյանի կապն ավելի շատ պաշտոնի հետ է, քան՝ կուսակցության:
Չեմ բացառում, որ վաղն, երբ իշխանություն փոխվի, Երիցյանը շարունակի պաշտոնավարել՝ ասելով, որ ինքն արդեն ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի հետ:
Այսօր որոշ պաշտոնյաներ, ովքեր գործ են ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ սկսել են կամաց-կամաց «չճանաչել» իրենց երեկվա շեֆին՝ թեև, երբ «գեղից» մարդ չի լինում՝ լավ էլ թաքուն բարևում ու քծնում են իրենց երեկվա շեֆին....