▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայ Համո, Համո, մի բառադիություն պիտի ասեիր

Սահմանադարական ռեֆորմի թոհուբոհում ամենամեղքը այն հանրապետականներ են, որվքեր դեռ երեկ կուրծք էին ծեծում, որ նախագահական մոդելից լավը չկա. պապայի, մամայի արև էին երդվում:
Հիմա ստիպված են հարմարվել, շեֆի սիրտն այլ բան է ուզում:
ՙՙ...Հիմա եթե ասեմ Բրեժնևը պետք է լինի, Ձեզ դուր կգա՞, մենք այդ ժամանակ մեծացել ենք, կարծել ենք թե մեկը պետք է լինի, ասենք՝ ընկեր Ստալինը, հետո ընկեր Բրեժնևը, բայց հիմա աշխարհը բավական առաջ է գնացել՚՚--իր դիրքորոշման փոփոխությունը այսպես է բացատրել ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
Էհ Համո, որ բան չասեիր՝ ավելի լավ կլիներ:
Թե չէ՝ Բրեժնև ու Ստալիս են հիշել, որ մի կերպ բացատրես, թե ինչու ես կողմ խորհրդարանական կառավարմանն անցնելը::
Ախր բոլորը գիտեն, որ պատգամավորի մանդատը բրոնյա ես արել, որովհետև ղարաբաղցի ես ու բացակա ընկերներիդ տեղը քվերակող:
Չնայած, որ դա էլ չլիներ՝ քեզ Բառադի Համո չէին ասի, ու դու բառադի-բառադի չէի խոսի...


Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее