▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայ, մամա ջան...Ծառուկյանի արձագանքը քաղաքական հարցերին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում վերջինս ստիպված եղավ պատասխանել քաղաքական բնույթի երեք հարցերի:

Լրագրողներին հետաքրքրում էր` արդյո՞ք Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, մասնակցելու է հանրահավաքին, թե՞ ոչ, ինչին Ծառուկյանը դրական պատասխան տվեց` ասելով, որ հակառակը չէր էլ կարող լիներ:

Բացի հանրահավաքից, լրագրողներին նաև հետաքրքրում էր` արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն խոսակցությունները, որոնց համաձայն նա պատրաստվում է 2018-ի նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: 

Նշենք, որ նախքան քաղաքական բնույթի  հարցերին պատասխանելը, պրն. Ծառուկյանը ծանր հոգոց է հանել` ասելով. «վայ մամա ջան»...

Գագիկ Ծառուկյանի` քաղաքական բնույթի հարցերի պատասխանները ներկայացնում ենք ստորև` Asekose.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее