Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ դեպի Վարդենյաց լեռնանցք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի, մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։