▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճ Արջուտի գիշերային ակումբում. Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել

Փետրվարի 13-ին Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները Լոռու մարզի Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել:

 

 

 

 

 

 

Նույն օրը գիշերային ակումբի աշխատակցուհին հրավիրվել է ոստիկանություն եւ հաղորդում տվել, որ փետրվարի 12-ի գիշերը ակումբի հաճախորդներից մեկը առանձնասրահում վիճել է իր հետ, գարեջրի շիշ է նետել վրան, իսկ երբ ինքը փորձել է դուրս գալ սրահից, տղամարդն իր ուղղությամբ կրակել է:

 

 

 

 

 

 

Հաճախորդը ոստիկանությունում պարզաբանում է տվել, որ այդ օրը վիճել է պարուհու հետ, շիշ է նետել նրա ուղղությամբ, մոտն ատրճանակ եղել է, բայց չի կրակել:

Դեպքի տեսագյրությունից պարզ է դարձել, որ վեճի ժամանակ ակումբի նախկին տնօրենը խլել է հաճախորդի զենքն ու խփել գետնին: Ոստիկանները ակումբում կրակոցի հետքեր չեն հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее