Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել հայկական պատվիրակությունը՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։
Ադրբեջանական АПА-ն հայտնում է, որ ադրբեջանցի պատգամավորների՝ ԼՂ հակամարտության հարցով ելույթների ժամանակ հայ պատգամավորները տեղից առարկել են և խանգարել վեհաժողովի աշխատանքը:
Ադրբեջանցի պատգամավորները, հավատարիմ մնալով իրենց երկրի ագրեսիվ քաղաքականությանը, հայտարարություններ են արել «օկուպացված» հողերի վերադարձի, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին, ինչն առաջացրել է հայ պատգամավորների դժգոհությունը: Կորյուն Նահապետյանը իր ելությում պնդել է, որ բանակցություներում պետք է ներգրավված լինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև ԼՀՂ-ն: Նա ընդգծել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ադրեջանցի պատգամավորներն ի պատասխան ասել են, որ եթե Հայաստանը իսկապես ձգտում է դրան, ապա թող մի կողմ քաշվի և Ադրբեջանն ինքը այդ հարցը լուծի ԼՂՀ ժողովրդի հետ: Պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկել է ծանոթանալ ՄԱԿ-ի՝ ԼՂՀ-ի հարցով 4 բանաձևերի հետ, հետո նոր Հայաստանին ագրեսոր անվանել: Առաջին ընդմիջումից հետո վեհաժողովը շարունակվում է: