«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել: Ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրում է առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ջրի վերջնական սակագինը հայտնի կլինի մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը: Եթե այն փոփոխվի, ապա թանկացած ջրի համար բնակիչները կսկսեն վճարել 2023 թվականի հունվարի 1-ից: Իսկ ո՞րն է հիմնավորումը, որ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանն իր բարձր աշխատավարձ ստացող նախկին համակուրսեցիների հետ ներկայացրել է։ «Նրանք գրել են, թե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում սղաճ ունեն։ Այսինքն՝ ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, տնօրենն ու նրա կուրսեցիները պետք է խելահեղ պարգևավճարներ իրենք իրենց գրեն ու ստանան, բայց ընկերության սղաճը պիտի բնակիչը լրացնի»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Վեոլիա ջուր» ընկերության դեմ մեծ թվով բողոքներ կան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet