Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Պարզվել է, որ մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված ջրաչափի հաշվիչի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։