▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահսկիչ պալատը կրկին ռիսկեր է արձանագրել` կառավարությունը շեղվել է.henaran.am

 

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՎՊ-ը գոնե կարճաժակետ հերքեց այն, ինչ ասաց Կառավարության ներկայացուցիչը: ՛՛Անկեղծ ասած՝ այս պատմութունը լսելով հիշեցի ԿԲ-ի ոսկու պատմությունը, երբ ասում էին՝ ինչու վաճառեցիք ոսկու պաշարները, իսկ այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ արդյունավետ չէ, բայց ոսկու գներն աճեցին: Հիմա այստեղ էլ ՎՊ-ի ներկայացված տվյալները կասկածի տակ են դնում Կառավարության կանխատեսելու ընդունակությունը, թե ինչ է կատարվում միջավայրում: Ութ հարյուր միլիոն դոլարը նախատեսված չի եղել պետական բյուջեի նախագծով, բայց ծախսը կատարվել է՛՛,-ասաց պատգամավորը: Նա նշեց, որ օրենքով կառավարությունը բյուջեում որոշակիի փոփոխություններ անելու իրավունք ունի, բայց հետաքրքրվեց՝ ութ հարյուր միլիոնը այդ լիազորության շրջանակում տեղավորվում է, թե Կառավարությունը գերազացել է իր լիազորությունները:
ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ սկսած 2002 թ-ից տեղի է ունեցել կառավարության լիազորությունների ընդլայնում օրենքով, օրենքի խախտում ՎՊ-ը չի արձանագրում, պարզապես Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ միջոցները կարող են շատ ավելի մեծ լինել: ՛՛Հարցը այստեղ քննարկվելու խնդիր ունի, մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում: ՎՊ-ը պնդում չունի, որ այդ որոշումը եղել է սխալ կամ ճիշտ, մենք առանձին բաղադիչներով ուզում ենք ուշադրություն հրավիրել, որ արտաքին պարտքի այն սցենարը, որ գոյացավ այս երկու որոշումներով, իր մեջ ռիսկեր է պարունակում՛՛:
Փաշինյանն արձագանքեց, որ այդ ավել ծախսված ութ հարյուր միլիոնից երեք հարյուրը արտաքին պարտքի հետ է կապված, և եթե դա էլ հանում մոտավորապես 25-30%-ով շեղում է լինում:  Ավագյանը պատասխանեց, որ ՎՊ-ի դաշտը չեն քաղաքական վճիռները, և ինքը չպիտի որոշի Կառավարությունը անցել է այդ լիազորությունների սահմանը, թե ոչ:

henaran.am-ը գրում է. Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՎՊ-ը գոնե կարճաժակետ հերքեց այն, ինչ ասաց Կառավարության ներկայացուցիչը:

«Անկեղծ ասած՝ այս պատմութունը լսելով հիշեցի ԿԲ-ի ոսկու պատմությունը, երբ ասում էին՝ ինչու վաճառեցիք ոսկու պաշարները, իսկ այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ արդյունավետ չէ, բայց ոսկու գներն աճեցին: Հիմա այստեղ էլ ՎՊ-ի ներկայացված տվյալները կասկածի տակ են դնում Կառավարության կանխատեսելու ընդունակությունը, թե ինչ է կատարվում միջավայրում: Ութ հարյուր միլիոն դոլարը նախատեսված չի եղել պետական բյուջեի նախագծով, բայց ծախսը կատարվել է»,-ասել է պատգամավորը: 

ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը պատասխանել է, որ սկսած 2002 թ-ից տեղի է ունեցել կառավարության լիազորությունների ընդլայնում օրենքով, օրենքի խախտում ՎՊ-ը չի արձանագրում, պարզապես Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ միջոցները կարող են շատ ավելի մեծ լինել: 

Փաշինյանն արձագանքել է, որ այդ ավել ծախսված ութ հարյուր միլիոնից երեք հարյուրը արտաքին պարտքի հետ է կապված, և եթե դա էլ հանում մոտավորապես 25-30%-ով շեղում է լինում:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее