▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին պահին կոճակը սեղմելիս՝ ընտրեք ազատությունը ձեր սրտերում.Պատգամավորի կոչը

ԱԺ-ում  քննարկվում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու մասին հարցը: Ելույթի ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ սա բախտորոշ պահ է, սակայն ինչ-ինչ պատճառներով փորձում են սևը սպիտակ ներկայացնել.

«Բոլոր փաստերը բերում են իբր թե տնտեսական տեսանկյունից: ԽՍՀՄ-ի ռեինկարնացիայի փորձ է: Պարտադրում են այն, ինչը մերժելի է եղել ողջ պատմության ընթաքում: Հասարակությանը թյուրիմացության մեջ ենք գցում: Անվտանգության միակ բաղադրյալը ռազմականությունն է: Ի՞նչ տնտեսական անվտանգություն, երբ երկիրը սանկցիաների տակ «ճկռում է», ինչ լավ բիզնես մթնոլորտ, երբ ռուբլին գահավիժում է՝ հետ տանելով դրամը: Այսօր մենք ազատության և ստորակայության ընտրություն ենք կատարում: Պատմության մեջ չենք տեսել, որ ժողովրդին տանեն նեղության՝ ավելի ծանր պայմանների՝ ազատությունից հրաժարվելու համար: Սա աբսուրդ է»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով.

«Ազատության ոգին մեր ժողովրդի սրտերում է, ազատությունը սրտում չկրող ժողովուրդը չի կարող անկախ լինել: Սա հղի է շատ ծանր հետևանքներով: Կոչ եմ անում՝ վերջին պահին կոճակը սեղմելիս՝ ընտրեք ազատությունը ձեր սրտերում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее