▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերլուծաբանը` Յալթայում Ռ.Քոչարյանի և ադրբեջանցի ընկերների հանգստի մասին

Այսօր «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս`  նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003)` վերախմբագրված տարբերակով հրատարակմանը: 

«Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը նշեց, որ 10 տարի անց լույս տեսավ գրքի վերախմբված տարբերակը, իսկ պատճառը կատարվածի վերաբերյալ սակավ գրականությունն է.

«Մինչ այս չկար գիրք, որ ադրբեջանական և հայկական սկզբնաղբյուր ունենար: Վերախմբագրված տարբերակում երեք նոր գլուխ է ավելացնել, կա  քարտեզ, նկարներ, օրինակ նկարներից է 1986թ. Ռոբերտ Քոչարյանի և ադրբեջանցի ընկերների հանգիստը` Յալթայոմ, որը վկայում է, որ հավանաբար անձնական կոնֆլիկտ չի եղել»,-փաստեց Թոմաս դը Վաալը:

Հարցին, թե շատ է քննարկվել գիրքը Ադրբեջանում, արդյո՞ք գիրքը կօգնի կոնֆլիկտի լուծման գործում, վերլուծաբանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ օգնեց կոնֆլիկտի լուծման գործում, բայց կարծում եմ, որ նպաստեց կոնֆլիկտի էությունը հասկանալուն»:


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ, անդրադառնալով գրքին` ասաց, որ անգլերեն լեզվով գրականությունը կաղում է և այս առիթով գիրքը շատ օգտակար է.

 «Սա չի նշանակում, որ ես թերություններ չեմ տեսնում, բայց այստեղ այլընտրանք չկա, իսկ, եթե լինեին ևս 40 նման գրքեր` կխոսեի թերությունների մասին»,-ասաց Ալ. Իսկանդարյանը:

Նշենք, որ «Սև այգի»-ն Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարևոր հետազոտություն է` կառուցված Լեռնային Ղարաբաղի հարցի ուսումնասիրման 8-ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցի, բացառիկ աղբյուրների, ինչպես օրինակ,  պոլիտբյուրոյի պահոցների նյութերի հիման վրա:

Թարգմանվելով հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն` գիրքը հակասական արձագանքներ է առաջացրել հակամարտող երկու պետությունների հասարակություններում` առիթ դառնալով բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее