▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը կնշանակվի ԱԳ նախարար, Վլադիմիր Գասպարյանը՝ ՊՆ .«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում: Նրա նշանակումը կախված է 2018թ. աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից:

Դրանից հետո պաշտոնից կհեռանա այս աննախադեպ միջոցառման հեղինակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վիգեն Սարգսյանը: Մինչ այդ եւ Վիգեն Սարգսյանը, եւ Վլադիմիր Գասպարյանը կմնան իրենց պաշտոններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее