▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, նա հարցաքննության չի հրավիրվել. ՔԿ պետ

ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրել, չէ», - ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ նորություն կա գործի վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց

«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձնաց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում», - ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ:

Կարդացեք նաև՝ Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ...Վիգեն Սարգսյանի հայտարարությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее