Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի Արարատի մարզում գործող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակումբում, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Սեպտեմբերի 30-ին Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկին կից գնտվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակուբի ներսում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո շարունակվել է դրսում, և ըստ տեղեկության՝ հնչել են կրակոցներ։ Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Հայանիստ գյուղի վարչական տարածքում, Հայկ Բժշկյանց փողոցում գտնվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» ակումբում վիճաբանություն է առաջացել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Ս․-ի, Երևանի բնակիչներ 28-ամյա Վաչե Ս․-ի, 28-ամյա Հրաչյա Ս․-ի միջև։
Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նշված ակումբի դիմաց, որտեղ Հրաչյա և Վաչե Ս․-երը ծեծի են ենթարկել Արմեն Ս․-ին, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Այդ ամենից հետո լրացուցիչ ստացված օպերատիվ տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը իրենց հետ վերցրած ատրճանակից կրակոցներ են արձակել։
Դեպքի փաստով նշված ակումբի տնօրեն, Արավիրի մարզի բնակիչ 26-ամյա Պարույր Ե․-ն և նշված ակումբի մենեջեր Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Լուսինե Ա․-ն հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Վաչե և Հրաչյա Ս․-երին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը երկվորյակ եղբայրներ են։