Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներով:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին:
Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ Սերոբ Ս.-ն անհատ ձեռներեց է, իսկ Արսեն Հ.-ն և Արսեն Բ.-ն աշխատում են «Տավրոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: