▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճռական պահին սուպեր լիդերի ծնկները ծալվել են

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծն ընդունելու մասին հարցը:

«ՀՀ-ում կա կառավարման ճգնաժամ, քանի որ ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու իր սահմանադրական իրավունքից: Ճգնաժամը լուծելու համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն ու ձևավորվի օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Վերջին 20 տարվա ընթացքում անընդհատ խոսվել է իշխանափոխության մասին և ոչինչ չի իրականացվել: 20 տարի է՝ այս ճգնաժամը կա ՀՀ-ում: Հայաստանում ևս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: 3 կետ կա, որ բնորոշում է նման այդ ընդդիմությանը.1.ապագայի ծրագիր.Պետք է ունենալ հստակ ծրագիր, որպեսզի կարողանա մարդկանց բացատրել, թե այսօրվա վատ վիճակն ինչպես է պատրաստվում փոխել, ի՞նչ քայլերով, ի՞նչ ժամկետներում: Ընդդիմությունը պետք է բացատրի, թե ի՞նչ է անելու իշխանության հասնելուց հետո: 2 սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով: Սա շատ կարևոր նախապայման է, քանի որ վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Ընդդիմությունը պետք է ունենա ստվերային կառավարություն: 3. ունենալ ինստիտուցիոնակ կառույցներ»,-ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее