▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.

Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. Հուլիսի 18
Երևան 
ՆՀ- 461 -Ա

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր:2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее