▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը զանգահարել ու ցավակցել է Սերժ Սարգսյանին

ТАСС-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի մեկ անգամ ևս  ցավակցի գյումրեցի ընտանիքի հարազատներին, ինչպես նաև  հայ ժողովրդին՝   Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Պուտինը վստահություն է հայտնել, որ  գործի քննությունը կընթանա ամենասեղմ ժամկետում և բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Ինչ վերաբերում է Ավետիսյանների միակ կենդանի մնացած անդամին, ՌԴ նախագահը  Սարգսյանին  վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ կտրամադրվի նրան Մոսկվա տեղափոխելու համար, որպեսզի շարունակվի   հետագա բուժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее