ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։

Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Վոլգոգրադի մոտ Ֆրոլովո քաղաքում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, հրաձգությունը ոմն դաղստանցու պատճառով է եղել:


