▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթ Ամիրյան փողոցում. աղջկա կյանքը կհաջողվի փրկել. տեսանյութեր

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում: Գիշերվա ժամը 01:15-ի շրջանում Ամիրյան-Զաքյան խաչմերուկից  դեպի Հանրապետության Հրապարակ ընկած հատվածում Mercedes-Benz W210 մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը՝ հետիոտնի անցման համար չնախատեսված վայրում հատող երիտասարդ աղջկան:

Տուժողը կորցրել էր գիտակցությունը, բայց կենդանության նշաններ առկա էին: Վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը չէր լքել դեպքի վայրը, զանգել էր շտապօգնություն և սպասում էր համապատասխան ծառայությունների մոտենալուն:

Շատ արագ տեղ հասան թե՛ ոստիկանության, թե՛ շտապ օգնության աշխատակիցները: Բժիշկների մոտենալու պահին աղջիկն արդեն գիտակցության էր գալիս: Աղջկա կյանքն, ամենայն հավանականության, վտանգված չէ, իսկ թե ինչ վնասվածքներ էր ստացել, բժիշկները կպարզեն արդեն բուժհիմնարկում:

Տեսանյութերը՝ Ռուբեն Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее