Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14․40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Խաչատրյանն իր վարած ՎԱԶ 21123 մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոսի 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, վարորդը սուսերամարտի աշխարհի չեմպիոն է։