▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթի ենթարկված 7-ամյա աղջնակը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Ավան գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Գասպարյանը Նոր Ավան գյուղում իր կողմից վարած Վազ 2107 մակնիշի 01 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղի բնակիչ, 7-ամյա Էլմիրա Նազարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային մարմնական վնասվածքներով հայրը տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ երեխան մահացել է:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее