▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթի ենթարկված պաշտոնյան հիվանդանոցում մահացավ


Նախօրեին Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը քիչ առաջ հիվանդանոցում մահացավ: Այս մասին մեզ տեղեկացրեցին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին: Վարդանանց փողոցում «Օպելի» վարորդը վրաերթի էր ենթարկել 38-ամյա Մհեր Մկրտումյանին և նրա կնոջը՝ 36-ամյա Գայանե Մադաթյանին: Հիվանդանոցից տեղեկացանք նաև, որ կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր:

Մամուլի Խոսնակ
info@asekose.am/095519696
Հասարակություն далее