Վրաստանի ընտրությունները՝ դաս Հայաստանի համար. Մարուքյան
***
Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, որպեսզի քաղաքական էթիկա ցուցաբերի և շնորհավորի հարևան Վրաստանի իշխանությանը, մենք պիտի մեզ վրա վերցնենք մեր երկրի տիրոջ իրավունքը և Հայաստանի անունից շնորհավորենք «Վրացական երազանք» կուսակցությանը՝ հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի համար և նաև մեզ համար սա սովորական ընտրություն չէր։ Եթե սատանա Սաակաշվիլին իշխանության գար, Վրաստանը ևս թաղվելու էր պատերազմի ու քաոսի մեջ՝ ստեղծելով հնարավորություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը լիակատար շրջափակում իրականացնեն Հայաստանի նկատմամբ։ Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի փորձը կարող է լավ օրինակ լինել Հայաստանի համար՝ ապագայում, երբ երկիրը ազատենք թուրքական լծից։ Շնորհավորում եմ հարևան Վրաստանին։ Ցանկալի կլինի, յուրաքանչյուրը իր շնորհավորանքը հղի այդ երկրին՝ որպես Հայաստանի մաղթանք»։ |
***
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, նույնիսկ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն, փոխանցում է РИА Новости-ն։ «Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունը որևէ ռեսուրս չունի որևէ բան փոխելու համար»,- հավելել է վարչապետը։ |
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. *** Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով մտածում է, որ Վրաստանը կդառնա պրոռուսական, շատ վատ ա ճանաչում Վրաստանը ու վրացիներին։ Այլ հարց, որ ի տարբերություն հայերի, իրենք փորձում են սովորել իրենց սխալների վրա ու քաղաքականությունը չխառնել պատրանքների ու երազանքների հետ, փորձում են հասկանալ իրենց իրական կշիռը ու հնարավորությունները ու ըստ դրա էլ չդառնալ մանրադրամ...»։ *** |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչև ԱՄՆ ընտրությունները։ |