▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում ավտովթարից մահացած ՀՀ քաղաքացիներից մեկը կին է, երկուսը՝ երեխաներ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:

«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

 

 

 

 

 

 

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ, կայքերից մեկն էլ հայտնել էր, որ Վրաստանում վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ կին:

ՀՀ առողջապահության նախարարն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան՝ ըստ անհրաժեշտության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее