▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում հետ է կանչվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ խորհրդարանից հետ է կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը երկրում բողոքի ալիք էր բարձրացրել եւ առաջացրել է Վրաստանի արեւմտյան գործընկերների անհանգստությունը։

Իշխող կուսակցության եւ «Ժողովրդի ուժ» շարժման համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է երկրում խաղաղությունը պահպանելու նպատակով։

«Ստի մեքենային հաջողվեց օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո եւ մոլորության մեջ գցել բնակչության որոշակի հատվածին։ Օրինագիծը անհիմն պիտակավորվեց որպես «ռուսական օրենք», եւ դրա առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվեց որպես եվրոպական ուղղությունից շեղում»,- ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее