Վրաստանում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։
Վրացական կայքերը գրում են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ՝ 4,6 մագնիտուդով, գտնվում է Գոմի գյուղի շրջանում:
Սեյսմոլոգների տվյալներով ՝ երկրաշարժը գրանցվել է այսօր, Թբիլիսիի ժամանակով 12:07-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Վրաստանում 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել ։ Նրա էպիկենտրոնը գտնվել է Բախմարո հանգստավայրից ոչ հեռու։