Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Bild»-ին տված հարցազրույցում խոսել է դորտմունդյան թիմի կազմում վերջին հաջողությունների մասին:
Վստահ եմ իմ ուժերի վրա և զգում եմ ինձ շրջապատող մարդկանց վստահությունը: Շատ երջանիկ եմ, որ վերջապես թիմում իմ տեղն եմ գտել:
Ինձ թվում է, որ կարող եմ ավելի լավ խաղալ: «Շախտյորում» իմ խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում: Այստեղ ես անում եմ ամեն ինչ. կարծում եմ՝ հետագայում նույնկերպ կշարունակեմ:
Մարզադաշտում աննկարագրելի մթնոլորտ էր: Ես փշաքաղվել էի: Շնորհակալ եմ երկրապագուներին նրանց աջակցության համար: Շատ ուրախ եմ, որ այդ օրը հաղթեցինք 4:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Bild»-ին տված հարցազրույցում խոսել է դորտմունդյան թիմի կազմում վերջին հաջողությունների մասին:
«Վստահ եմ իմ ուժերի վրա, կարծում եմ կարող եմ ավելի լավ խաղալ: Ես զգում եմ ինձ շրջապատող մարդկանց վստահությունը: Շատ երջանիկ եմ, որ վերջապես թիմում իմ տեղն եմ գտել: «Շախտյորում» իմ խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում: Այստեղ ես անում եմ ամեն ինչ. կարծում եմ՝ հետագայում նույնկերպ կշարունակեմ»: