Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Կա 12 տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով տուժածներից 11-ը տեղափոխվել են Սևանի, մեկը՝ Դիլիջանի ԲԿ:
Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: