Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան և Ալմա Աթի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի ՊՆ 102 համարանիշի և վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ ավտոմեքենայով շրջում են Ս․ Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։