▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

Երեկ՝ ապրիլի 3-ին,  շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի պահին մեքենայով հատուկ կարանտինային գոտուց տեղափոխվելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ու տեղեկացրել, որ վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ,  մեկի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ 

Տուժածն, ըստ խոսնակի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее